Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում, հնչել է կրակnց, կասկածյալ է վիրավnրվել․ Shamshyan

Ոստիկանական հատուկ օպերացիա՝ Երևանում, հնչել է կրակnց, կասկածյալ է վիրավnրվել․ Shamshyan

Երեկ՝ մայիսի 6-ին, ոստիկանական հատուկ օպերացիայի շրջանակում կրակոց է հնչել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում հերթական օպերատիվ տվյալներն են ստացվել, որից հետո այդ տվյալներն իրացնելիս ժամը 10:20-ի սահաններում Ազատամարտիկների փողոցից դեպի Կռիլովի փողոց տանող բակային հատվածում՝ Ռոստովյան 27 շենքի դիմացից ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով քրեական ոստիկանները փորձել են քրեական ոստիկանություն հրավիրել Երևանում հաշվառված 39-ամյա Սուրեն Ա.-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը չի ենթարկվել քրեական ոստիկանների օրինական պահանջին, փորձել է դիմել փախուստի, ինչից հետո ոստիկանները, ովքեր մի քանի անգամ հորդորել են, որպեսզի նա իրենց հետ հանգիստ գնա ոստիկանություն, սակայն նա շարունակել է չենթարկվել ու ոստիկանները ստիպված ձեռնամարտի հնարքներ են կիրառել ու այդ ժամանակ հնչել է կրակոց: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ կրակոցը հնչել է Սուրեն Ա.-ի ձեռքում եղած հրազենից, ինչի արդյունքում նա դաստակի հատվածում ստացել է հրազենային վնասվածք: 
 
Քրեական ոստիկանները ահազանգել են շտապօգնություն ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: