7,7 մագնիտուդով երկրաշարժ Մյանմարում.ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և ՉԺՀ-ում

7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մյանմարում. Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում. հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Հետևանքների կադրերը տարածվում են համացանցում՝ ավերված կամուրջներ և տներ, ինչպես նաև քաղաքներում ճոճվող բարձրահարկ շենքեր:
Երկրաշարժի հետևանքով նաև շենք է փլուզվել. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Մյանմարում 6,4 մագնիտուդով երկրորդ ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել՝ նախորդից 12 րոպե անց. հայտնում է Չինաստանի երկրաշարժերի վարչությունը։
Կադրերը՝ այստեղ