Ստամբուլի բանտարկված քաղաքապետը «խլացնող լռություն» է անվանել օտարերկրյա կառավարությունների արձագանքը

Ստամբուլի բանտարկված քաղաքապետը «խլացնող լռություն» է անվանել օտարերկրյա կառավարությունների արձագանքը

Թուրքիայում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուն կարծում է, որ օտարերկրյա կառավարությունները բավական ակտիվ չեն արձագանքել իր ձերբակալությանը, փոխարենը պահպանել են «խլացնող լռություն»: Այս մասին նա գրել է «The New York Times»-ի «Ես Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակիցն եմ։ Ինձ ձերբակալեցին» հոդվածում։

Քաղաքական գործիչը նշել է, որ «սոցիալ-դեմոկրատ առաջնորդները, Թուրքիայի քաղաքների քաղաքապետերը և նրա սահմաններից դուրս՝ Ամստերդամից մինչև Զագրեբ, ցույց են տվել իրենց համարձակ և սկզբունքային աջակցությունը»։ «Քաղաքացիական հասարակությունը նույնպես չի տատանվել, իսկ օտար երկրների կենտրոնական իշխանությունները, նրանց լռությունը խլացնող է»,- գրել է թուրք քաղաքական գործիչը։

Նա, մասնավորապես, նշել է, որ Վաշինգտոնը միայն «մտահոգություն» է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած վերջին ձերբակալությունների և բողոքի ակցիաների կապակցությամբ, մինչդեռ եվրոպացի առաջնորդները, «մի քանի բացառություններով», չեն կարողացել վճռական դիրքորոշում ընդունել։

Իմամօղլուի խոսքով՝ նման արձագանքը կարելի է բացատրել «դիվանագիտական ​​հաշվարկներով՝ քողարկված որպես իրատեսության քաղաքականություն»։

Մասնավորապես, նա ընդգծել է, որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունն աճել է ուկրաինական հակամարտության և Սիրիայում իշխանափոխության ֆոնին։

«Բայց աշխարհաքաղաքականության պատճառով մենք չպետք է չնկատենք արժեքների վերացումը, հատկապես մարդու իրավունքների խախտումը»,- գրել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով՝ «Թուրքիայում ժողովրդավարության պահպանումը վճռորոշ է նրա ժողովրդի և աշխարհում ժողովրդավարության ապագայի համար»։