Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել մոտ 900 ռուսաստանցիների նկատմամբ

Blog Image

ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում 893 ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ Դաշնային խորհրդի անդամների և ռուս զինվորականների նկատմամբ, հայտնել է Պետդեպարտամենտը։

Անվանացանկը չի հրապարակվել։

Պարզաբանման մեջ ասվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են «Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը կամ քաղաքական անկախությանը» սպառնացող գործողություններում։

Վիզային պատժամիջոցներ են սահմանվել նաև 31 «օտարերկրյա պետական ​​պաշտոնյաների» նկատմամբ, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման։ Նրանց անունները նույնպես չեն նշվում։

Send