ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Ռուբինյանն են խոսել․ քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունները

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Ռուբինյանն են խոսել․ քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունները

Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ 

«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)»,- ասվում է գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Երևանին և Անկարային, քանի որ «հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար»։

Ռուբինյանը տեղեկացրել է «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին»։