Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել ռուս մշակույթի և սպորտի գործիչների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ուժի մեջ է մտել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԱԽ) որոշումը ռուս մշակույթի և սպորտի 20 գործիչների նկատմամբ անձնական պատժամիջոցների մասին։
Պատժամիջոցներ են կիրառվել, մասնավորապես, Յարոսլավ Դրոնովի (Շաման), Իրինա Ապեկսիմովայի, Նիկոլայ Ցիսկարիձեի, Ալեքսանդր Ռոզենբաումի, Եգոր Կոնչալովսկու, Գարիկ Սուկաչովի, Յուրի Կուկլաչովի, սպորտի ներկայացուցիչներ Սոֆյա Վելիկայայի և այլոց նկատմամբ։
Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով։ Դրանք ավանդաբար ներառում են ուկրաինական տարածքում ակտիվների արգելափակում, լիցենզիաների չեղարկում, մտավոր սեփականության փոխանցման արգելում, առևտրային պայմանագրերի դադարեցում և ուկրաինական պետական բոլոր պարգևների զրկում: