Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել օդի որակի մասին

Blog Image

Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։

Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։

Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն:

Մինչև այդ, խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին:

Շրջակա միջավայրի նախարարություն

Send