Նուբարաշենի աղբավայրի հրդեհի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։
Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնե; էր, որ հրդեհը պատահական չի եղել, այլ՝ դիտավորություն։