Խարդախությունից պաշտպանություն. հակաֆիշինգային ծածկագիրը՝ որպես անվտանգությունն ուժեղացնելու միջոց 

Խարդախությունից պաշտպանություն. հակաֆիշինգային ծածկագիրը՝ որպես անվտանգությունն ուժեղացնելու միջոց 

Թվային տեխնոլոգիաների զարգացման և ինտերնետ սպառնալիքների թվի աճին զուգահեռ խարդախները շարունակում են բարելավել իրենց սխեմաները, այդ թվում՝ SMS ֆիշինգը՝ օգտատերերին խաբելու ամենատարածված մեթոդներից մեկը: Binance-ը օգտատերերին կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել և զգուշացնում է նոր խարդախությունների մասին:

Ֆիշինգից պաշտպանվելու արդյունավետ գործիքներից մեկը հակաֆիշինգային ծածկագիրն է, որն այժմ օգտագործվում է SMS հաղորդագրություններում։ Այդ գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ստուգել հաղորդագրությունների իսկությունը և նվազեցնում է խարդախության ռիսկը՝ ավելացնելով անվտանգության լրացուցիչ շերտ:

Ի՞նչ է հակաֆիշինգային ծածկագիրը

Ֆիշինգի դեմ ծածկագիրը, դա անհատականացված անվտանգության գործառույթ է, որը թույլ է տալիս ստուգել հաղորդագրությունների իսկությունը և խուսափել խարդախությունից: Ձեր կողմից սահմանված և միայն ձեզ հայտնի այս եզակի ծածկագիր այժմ կներառվի մեր կողմից ուղարկվող բոլոր օրինական SMS հաղորդագրություններում: Այն ծառայում է որպես հուսալի ցուցիչ, որ հաղորդագրությունը իրական է և չի կեղծվել խաբեբաների կողմից:

Ինչպես կարգավորել հակաֆիշինգային ծածկագիրը

Այն ծածկագիրը, որն օգտատերն ինքն է սահմանում, այժմ ներառված է բոլոր պաշտոնական SMS հաղորդագրություններում։ Եթե այն բացակայում է կամ չի համապատասխանում նշվածին, ապա դա կարող է վկայել խարդախության փորձի մասին:

Ինչպես հասկանալ, որ գործ ունենք խաբեության հետ

Խարդախությունից արդյունավետ խուսափելու համար կարևոր է հետևել հետևյալ ուղեցույցներին.
• Ստուգեք ծածկագիրը. եթե հաղորդագրության մեջ նշվածը համընկնում է ձեր սահմանածի հետ, հաղորդագրությունը կարող է համարվել իսկական: Եթե ծածկագիրը չի համընկնում, մեծ է հավանականությունը, որ հաղորդագրությունը կեղծ է:
• Զգույշ եղեք խարդախության նշանների նկատմամբ. խաբեբաները հաճախ կիրառում են շտապողականության մարտավարություն, որպեսզի ձեզ դրդեն իմպուլսիվ գործել: Նման իրավիճակներում կարեւոր է ոչ թե շտապել, այլ նախքան որեւէ գործողություն ձեռնարկելը ուշադիր ստուգել տեղեկատվությունը։
• Մի անցեք SMS հաղորդագրություններում հղումներով: Նույնիսկ եթե հաղորդագրությունը իրական է թվում, դուք չպետք է սեղմեք SMS հաղորդագրություններում նշված հղումների վրա: Փոխարենը, ձեր բրաուզերում ձեռքով մուտքագրեք պաշտոնական կայքի հասցեն՝ կեղծ հարթակներից խուսափելու համար:

Անվտանգության լրացուցիչ միջոցներ
Թեև հակաֆիշինգ ծածկագիրը ձեր պաշտպանության կարևոր բաղկացուցիչն է, կան այլ խորհուրդներ, որոնք կարող են օգնել բարելավել ձեր տվյալների անվտանգությունը.
• Թերահավատ եղեք անսպասելի հաղորդագրությունների նկատմամբ. Զգույշ եղեք, եթե հաղորդագրությունը պահանջում է անհապաղ գործողություն կամ պահանջում է անձնական տեղեկություններ: Խաբեբաները հաճախ օգտագործում են ճնշման տակտիկա:
• Աղբյուրների ստուգում. Միշտ ստուգեք հղումները և պաշտոնական հաշիվները վստահելի գործիքների միջոցով կամ կապվեք աջակցության  կենտրոնի հետ պաշտոնական հարթակի միջոցով:
• Հայտնեք կասկածելի հաղորդագրությունների մասին. Եթե կասկածելի հաղորդագրություններ եք ստանում, խնդրում ենք դրանց մասին հայտնել հաճախորդների սպասարկման կենտրոնին և ձեր բջջային օպերատորին: Ձեր հաղորդագրությունը կարող է կանխել այլ օգտատերերի հետ կապված խարդախությունը:

Եղեք տեղեկացված և պաշտպանված

Ֆիշինգի և SMS խարդախության մեթոդները մշտապես զարգանում են, ինչը կարևոր է դարձնում անվտանգության մասին ձեր գիտելիքների կանոնավոր  թարմացումները: Պաշտպանության նոր մեթոդներին և ընթացիկ խարդախության սխեմաներին ծանոթանալը կօգնի ձեզ ժամանակին հասկանալ սպառնալիքը և խուսափել կորուստներից:

Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը, առաջին հերթին, ձեր պարտականությունն է: Խաբեբաները մշտապես ադապտացնում են իրենց մարտավարությունը, սակայն, այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսին է հակաֆիշինգային ծածկագիրը, մեծապես կբարձրացնի ձեր անվտանգությունը: Որքան շատ պաշտպանական շերտեր կիրառեք, այնքան խաբեբաների համար ավելի դժվար կլինի հաջողության հասնել: 

Եղեք զգոն, տեղեկացեք նոր սպառնալիքների մասին և պաշտպանեք ձեր անձնական տվյալները:

Նշենք, որ SMS Anti-Phishing Code գործառույթը ներդրվում է փուլային և հնարավոր է այն մեր տարածաշրջանում դեռ հասանելի չէ: 

 

Защита от мошенничества: код против фишинга как средство повышения безопасности
 

С развитием цифровых технологий и увеличением числа интернет-угроз мошенники продолжают совершенствовать свои схемы, включая SMS-фишинг – один из самых распространенных методов обмана пользователей.  Binance призывает пользователей соблюдать меры предосторожности и предупреждает о новых способах мошенничества.  

Одним из эффективных инструментов защиты от фишинга является код против фишинга, который теперь применяется в SMS-сообщениях. Эта функция позволяет пользователям проверять подлинность сообщений и снижает риск мошенничества, добавляя дополнительный уровень безопасности.

Что такое код против фишинга?

Код против фишинга — это персонализированная функция безопасности, позволяющая вам подтверждать подлинность сообщений и избегать мошенничества. Этот уникальный код, устанавливаемый вами и известный только вам, теперь будет включаться в все легитимные SMS-сообщения, поступающие от нас. Он служит надежным индикатором того, что сообщение является настоящим и не было подделано мошенниками.

Как настроить код против фишинга

Этот код, который пользователь устанавливает самостоятельно, теперь включается во все официальные SMS-сообщения. Если код отсутствует или не совпадает с заданным, это может свидетельствовать о попытке мошенничества.

Как распознать мошенничество
Для того чтобы эффективно избежать мошенничества, важно придерживаться следующих рекомендаций:
•  Проверяйте код: Если код в сообщении совпадает с тем, который вы установили, сообщение можно считать подлинным. В случае несоответствия кода велика вероятность того, что сообщение является фальшивым.
•  Будьте внимательны к признакам мошенничества: Мошенники часто используют тактику срочности, чтобы заставить вас действовать импульсивно. В таких ситуациях важно не торопиться, а внимательно проверить информацию перед тем, как предпринимать какие-либо действия.
•  Не переходите по ссылкам в SMS-сообщениях: Даже если сообщение выглядит подлинным, не следует переходить по ссылкам, указанным в SMS. Вместо этого вводите адрес официального сайта вручную в браузере, чтобы избежать фальшивых платформ.

Дополнительные меры безопасности
Хотя код против фишинга является важной частью защиты, существуют другие рекомендации, которые помогут повысить уровень безопасности ваших данных:
•  Скептицизм к неожиданным сообщениям: Будьте насторожены, если сообщение требует немедленных действий или просит личную информацию. Мошенники часто используют тактику давления.
•  Проверка источников: Всегда проверяйте ссылки и официальные аккаунты через проверенные инструменты или обращайтесь в службу поддержки через официальную платформу.
•  Сообщение о подозрительных сообщениях: В случае получения подозрительных сообщений сообщайте о них в службу поддержки и своему мобильному оператору. Ваше сообщение может предотвратить мошенничество с участием других пользователей.

Оставайтесь информированными и защищенными
Методы фишинга и смс-мошенничества постоянно совершенствуются, что делает важным регулярное обновление знаний о безопасности. Ознакомление с новыми методами защиты и актуальными схемами мошенничества поможет вам своевременно распознать угрозу и избежать потерь.

Защита персональных данных — это прежде всего ваша ответственность. Мошенники постоянно адаптируют свои тактики, но использование таких инструментов, как код против фишинга, значительно повышает уровень вашей безопасности. Чем больше слоев защиты вы внедрите, тем сложнее мошенникам будет добиться успеха.

Оставайтесь внимательными, следите за новыми угрозами и защищайте свои личные данные.

Функция SMS Anti-Phishing Code внедряется поэтапно и может быть еще недоступна в вашем регионе.