Հայաստանի որոշ մասերում ձյուն ու ձնախառն անձրև են տեղում

Մարտի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածում, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում՝ ձնախառն անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: