Իսպանիան 4-1 հաղթեց Վրաստանին․ 1/4 եզրափակիչում նրա մրցակիցը Գերմանիան է

Իսպանիան 4-1 հաղթեց Վրաստանին․ 1/4 եզրափակիչում նրա մրցակիցը Գերմանիան է

Իսպանիան 4-1 հաղթեց Վրաստանին․ 1/4 եզրափակիչում նրա մրցակիցը Գերմանիան է։

Հանդիպման հաշիվը 18'-ին բացեց Վրաստանի հավաքականը։ Վրացիները հակագրոհեցին, ու եզրային փոխանցումից հետո հարձակվող Խվիչա Կվարացխելիայի դեմ պայքարելիս պաշտպան Ռոբին Լե Նորմանդը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

39-րդ րոպեին իսպանացիներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել։ Հարձակվող Նիկո Վիլլյամսի փոխանցումից հետո «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին բիլիարդային հարվածով գրավեց Գիորգի Մամարդաշվիլիի դարպասը։

Իսկ արդեն 51-րդ րոպեին «Լա Ֆուրիա Ռոխան» առաջ անցավ։ «Բարսայի» հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո գլխի հարվածով դարպասը գրավեց ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

75-րդ րոպեին Իսպանիան հակագրոհի շնորհիվ 3-րդ գնդակն ուղարկեց վրացիների դարպասը։ Ֆաբիան Ռուիսի հեռահար փոխանցումից հետո Նիկո Վիլլյամսը դարձավ գոլի հեղինակ։

Իսկ արդեն 83'-ին 4-րդ գնդակը հայտնվեց Մամարդաշվիլիի դարպասում։ Աչքի ընկան փոխարինման մտած խաղացողները։ «Ռեալ Սոսիեդադի» ավագ Միկել Օյարսաբալի փոխանցումից հետո գնդակի հեղինակ դարձավ Դանի Օլմոն («Լայցիգ»)։

Կիսապաշտպան Ռոդրին ճանաչվեց Վրաստանի դեմ հաղթական հանդիպման խաղացող։


 

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub