Անգլիան հաղթեց Սլովակիային և անցավ 1/4 եզրափակիչ․ մրցակիցը կլինի Շվեյցարիան

Անգլիան հաղթեց Սլովակիային և անցավ 1/4 եզրափակիչ․ մրցակիցը կլինի Շվեյցարիան

Անգլիան հաղթեց Սլովակիային և անցավ 1/4 եզրափակիչ․ մրցակիցը կլինի Շվեյցարիան։

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեցին սլովակները։ «Սպեցիայի» հարձակվող Դավիդ Ստրելեցի փոխանցումից հետո Իվան Շրանցը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահ Ջորդան Փիկֆորդի դեմ և իր 3-րդ գոլը խփեց «Եվրո2024»-ում։ Նա այս ցուցանիշով հավասարվեց Վրաստանի հարձակվող Գեորգի Միկաուտաձեին ու Գերմանիայի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային։

50'-ին Անգլիայի հարձակվող Ֆիլ Ֆոդենը Քիրան Թրիփփիերը փոխանցումից հետո գրավեց Սլովակիայի դատարկ դարպասը, բայց VAR-ը խաղից դուրս արձանագրեց։

Անգլիացիները ևս 2 լավ հնարավորություն ունեցան գրավելու Սլովակիայի դարպասը։ 78-րդ րոպեին «Երեք առյուծների» ավագ Հարրի Քեյնը Ֆոդենի՝ տուգանային հարվածից կատարած փոխանցումից հետո լավ դիրքից չգրավեց Սլովակիայի դարպասը։ Հաջորդ դրվագում՝ 81-րդ րոպեին, կիսապաշտպան Դեկլան Ռայսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ավելացված ժամանակում բրիտանացիները եզրային նետման հնարավորություն ստացան։ Սլովակների տուգանային հրապարակ կատարած նետումից հետո վտանգավոր իրավիճակ ստեղծվեց․ պաշտպան Մարկ Գուեիի գլխով փոխանցումից հետո կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (90+5') շրջադարձ հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում՝ 91'-ին, Անգլիայի ավագ Հարրի Քեյնը գլխի հարվածով գրավեց Մարտին Դուբրավկայի դարպասը։ Խփած գնադակում իրենց մասնակցություն ունեցան փոխարինման մտած Քոուլ Փալմերը, Էբերեչի Էզեն և Այվան Թոունին։ Փալմերը տուգանային հարվածից փոխանցում կատարեց սլովակների դարպասի մոտ, Դուբրավկան ձեռքերով հեռացրեց այն։ Կիսապաշտպան Էբերեչի Էզեի չստացված հարվածից հետո Թոունին գլխով փոխանցում կատարեց «Բավարիայի» հարձակվողին, որն էլ խփեց «Եվրո2024»-ում իր 2-րդ գոլը։

105-րդ րոպեին Սլովակիայի պաշտպան Պետեր Պեկարիկը հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն բաց թողեց։

Կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Սլովակիայի դեմ հաղթական հանդիպման խաղացող։

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub