Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Մենք ունենք մի ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք․ Իշխանյան

Պետք է արձանագրենք, որ մենք ունենք մի ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե Աղդամով դեպի Արցախ «հումանիտար բեռ» ուղարկելով ի՞նչ նպատակ է հետապնդել հակառակորդը։

Նրա խոսքով՝ այդ միջանցքով պետք է անխափան երթևեկությունը վերականգնվի։

«Մենք հիմա էլ արձանագրում ենք՝ կա մեկ ճանապարհ։ Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա դա նոր առաջարկ չէ։ Ադրբեջանն իր առաջարկը փորձում է իրականություն դարձնել։ Ադրբեջանի երեկվա քայլը մեզ համար անընդունելի է։ Մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի, որ Արցախի իշխանությունների համար անընդունելի է Աղդամի ճանապարհի գործարկումը։ Մենք երկրորդ միջանցքի հարցը չպիտի քննարկենք։ Իսկ Ադրբեջանը քաղաքական նպատակներ է հետապնդում, ուզում է աշխարհին ցույց տալ, որ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը ներքին խնդիր է, և չի կարող հասնել արտաքին աշխարհին»,- ներկայացրեց նա։

Բացի այդ, Իշխանյանը նշեց, որ Ադրբեջանն իր «Կարմիր մահիկով» փորձում է Ստեփանակերտից դուրս մղել «Կարմիր խաչը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send