Այո՛, առաջին հայացքից անտրամաբանական է հնչում, որ երեք հոգուց բաղկացած խմբակցությունից է Արցախի ԱԺ նախագահն ընտրվել, բայց չպետք է մոռանանք, որ մենք դասական վիճակում չենք։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքն ընտրվել Արցախի ԱԺ նախագահ։
Նրա խոսքով՝ երբ Արայիկ Հարությունյանն իրեն հրավիրել ու առաջարկել է այդ պաշտոնը ստանձնել, խոսվել է այդ մասին, որ քաղաքական մեծամասնությունը պետք է առաջադրի թեկնածուին։
«Բավականին բարդ ենք ընդունել այդ առաջարկը։ Քննարկում ենք ունեցել կուսակցության ներսում՝ հաշվի առնելով իրավիճակը։ Հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները՝ համաձայնություն եղավ»,- նշեց Իշխանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։