Ո՞վ «սպիսատ արեց» Թովմասյանին, եւ ինչ հավակնություններ ունեն ՀՅԴ-ականներն Արցախում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դաշնակ Դավիթ Իշխանյանին պաշտոնը զիջել է ոչ իր կամքով: Վերջինիս հրաժարականի պահանջը եկել է ՀՀ ԱԺ-ից, անձամբ Ալեն Սիմոնյանից, այն բանից հետո, երբ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց պատգամավոր Նելլա Գրիգորյանին աղմկահարույց ելույթից հետո, երբ պատգամավորը «Էրատոյով» դիմեց Աննա Հակոբյանին եւ խայտառակեց վերջինիս ամուսնուն ուղիղ եթերի ընթացքում:
Հենց դա չի ներվել Թովմասյանին, եւ նրա պաշտոնավարումը ժամանակից շուտ ավարտվեց: Ասում են նաեւ, որ դաշնակները տեղում դիրքավորվում են եւ հիմա էլ արդեն ԱՀ նախագահի պաշտոնին են հավակնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում