Ադրբեջանը հաստատել է ՀՀ-ի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի կանոնակարգը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը թափ է հավաքում: Բաքուն հաստատել է ադրբեջանա-հայկական սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը, համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Ադրբեջանա-հայկական սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը հաստատելու որոշումը կայացվել է Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման հաջորդ օրը։ Փոխանակումը տեղի է ունեցել ԱՀ նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարության մեջ նախանշված պայմանավորվածությունների արդյունքում։
Այս հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության արդյունք էր։