Հայաստանի համար շահավետ կլինի Թուրքիային տեսնել բանակցությունների սեղանի շուրջ. Բայրամով

Հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը միշտ բացահայտ արտահայտել է իր դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ. հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում։
Նա նշեց, որ Ադրբեջանը աջակցում է երկկողմ հիմքով բանակցություններին, այդ թվում՝ երրորդ, անաչառ կողմի մասնակցությամբ.
«Թուրքիան նաև Հայաստանի հետ հարևան է։ Որպես տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե Հայաստանը շարժվի այս տրամաբանությամբ, ապա նրան ձեռնտու կլինի տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա որոշումը Հայաստանի սեղանին է: Վերջին շրջանում Ադրբեջանը աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշեց նա։