Ընտրություններ՝ սառնամանիքի և հոսանքազրկումների պայմաններում. ինչո՞ւ չեն ջեռուցվում Վեդիի ընտրատեղամասերը

Ընտրություններ՝ սառնամանիքի և հոսանքազրկումների պայմաններում. ինչո՞ւ չեն ջեռուցվում Վեդիի ընտրատեղամասերը

Վեդի խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասեր զրկված են ջեռուցումից, աշխատանքի համար պատշաճ պայմաններն ապահովված չեն:

Արարատի նախկին մարզպետ և այժմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի սանիկ ու մտերիմ,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի ծննդավայր Նոր Կյանք համայնքի 13/13 ընտրատեղամասում առավոտից ջեռուցման խնդիր կա, իսկ փոքր տաքացուցիչների միացումից պարբերաբար տեղի են ունենում նաև հոսանքի անջատումներ:

168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընտրատեղամասում զգուշացրել են, որ մի քանի ժամ է հարկավոր ընտրատեղամասն ամբողջությամբ հոսանքազրկելու և հոսանքի խնդիրը վերացնելու համար: Իսկ գազամատակարարման դադարեցումը բացատրել են վթարով: