Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր․ քաղաքագետ

Ռուսաստանն այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր․ քաղաքագետ

Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը դրական ազդակ է։ Կարծում եմ՝ հանրային դժգոհությունն իր դերը խաղաց։ Հիմա արդեն հնարավոր չի լինի քողարկել թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Մոսկվայի դեմքին ապտակելու փորձը։ Ավելին՝ այս հայտարարությունից հետո Ռուսաստանը պարզապես այլ տարբերակ չունի, քան ստիպել ադրբեջանցիներին զորքերը դուրս բերել Փառուխից ու վերադառնալ նախկին դիրքեր։ Մնում է տեսնել, թե ինչպես նրանք կլուծեն այդ խնդիրը՝ միայն բարի խոսքով, թե՞ նաև ատրճանակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ընտրությունը, ի դեպ, Ադրբեջանինն է։ Եթե շուտ հասկանան ինչ է իրենցից պահանջվում, կարող է և մարսեն այս սադրանքը։ Ըստ այդմ, մեր խնդիրրը պետք է հետևյալը լինի՝ թույլ չտալ, որ Փարուխ մտնելն ու մեր տղաների դեմ կրկին ԱԹՍ-ներ օգտագործելը անհետևանք մնան Ադրբեջանի համար։ Դիվանագիտական ու տեղեկատվական ճիշտ աշխատանքը հիմա չափազանց կարևոր է։ Պետք է հասնել նրան, որ ռուսական կողմը տեր կանգնի իր այսօրվա հայտարարությանը, իսկ Ադրբեջանը զգա, որ պատերազմից հետո առաջին անգամ իր ծրագրերը տապալվեցին Արցախում։

Հետևաբար շարունակում ենք աշխատել։ Խնդիրը դեռ լուծված չէ։ Լուծման ճանապարհին է։ Հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունը լավ հասկանա տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը և ճիշտ մշակված պահանջներ դնի մեր տարածաշրջանում ազդեցության լծակներ որոնող ուժերի առջև։