Պուտինը համեմատել է BRICS-ի և G7-ի երկրները

«Ինչո՞ւ է «Յոթնյակը» մեծ։ Պարզ չէ։ Այնտեղ ուր էլ որ նայես, քարտեզի վրա ոչ ոք չի երեւում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համեմատել է BRICS-ի և G7 երկրների ՀՆԱ-ն՝ նշելով, որ թվերն ակնհայտորեն հօգուտ առաջինի են։
Ռուսաստանի նախագահն ասել է, որ G7 երկրների համար ցուցանիշը կազմել է 1,9%՝ ԲՐԻԿՍ-ի երկրների 4,9%-ի դիմաց։ «Ռուսաստանում ՀՆԱ-ն աճել է 4,1%-ով»,- հավելել է Պուտինը։
Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում։