Եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս «քնած» ռեժիմում է․ ՌԴ փոխվարչապետ

Եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս «քնած» ռեժիմում է․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս «քնած» ռեժիմում է, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեհ Օվերչուկը։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ողջունում է երկրների միջև ուղիղ շփումները, բայց եթե գործընկերները դիմեն Մոսկվա, ուրախ կլինի շարունակել այդ աշխատանքը։