Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վիլիս»-ը Նավուրի անտառում բախվել է քարին, ամուսինը տեղում մաhացել է, կնոջը տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» հիվանդանոց: 
 
Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով: 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send