Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք, ընտանեկան շունը նորածնի է հnշոտել․ ՌԴ

Blog Image

Մոսկվայի մարզի Տրեխգորկա բնակավայրում մալամուտ շունը նորածնի է հոշոտել։ 

Ծնողներն իրենց նորածնին բերել են տատիկի և պապիկի մոտ՝ խնամելու։ Երկու ամսական երեխան մանկասայլակով դրսում է եղել, երբ ալյասկյան մալամուտը հարձակվել է նրա վրա։ Երեխան մահացել է դեպքի վայրում։

Հարազատները պատմել են, որ 11-ամյա շունը հանգիստ է եղել և երբեք մարդկանց վրա չի հարձակվել։ Հարձակման պահին նա փակ դռան ետևում է եղել, բայց, ըստ երևույթին, փախել է։ Մահացածի ծնողները Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի աշխատակիցներ են, գրել են ԶԼՄ-ները։

Քննիչները քրեական գործ են հարուցել «Մահվան պատճառում անզգուշությամբ վնասվածքի պատճառով» հոդվածով։

 

 

Send