Էկոնոմիկայի նախարարությունը չի երաշխավորում բոլոր բիզնեսների հաջողությունը․ Քերոբյան

Զբոսաշրջությունը մարդկանց իրար հետ շփվելու հնարավորություն, է և մեր ֆունկցիան ոչ միայն զբոսաշրջիկներ բերելն է, այլև Հայաստանի քաղաքացիների համար արտաքին զբոսաշրջության համար հնարավորություններ ստեղծելն է։ Դրան է ուղղված զբոսաշրջության մասին օրենքի փաթեթի մեջ զգալի ուշադրություն հատկացնելը տուր-օպերատորներին և նրանց կողմից տրամադրվող ֆինանսական երաշխիքներին, որ այն, ովքեր օգտվում են արտաքին զբոսաշրջության պրոդուկտներից, լինեն առավել պաշտպանված։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Էկոնոմիկայի նախարարությունը չի երաշխավորում բոլոր բիզնեսների հաջողությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը օգնում ստողծել միջավայր և կազմել ծրագրեր, որոնց մեջ լինում են և՛ հաջողված, և՛ որոշ չհաջողված»,- ասաց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում