Քերոբյանը՝ ձախողված բիզնեսների մասին
Այն, ինչ-որ վերարտահանվում է, դրա մեծ մասը իրականում վերարտահանում չի, այլ վերամշակում և վերարտահանում է։ Կա, իհարկե, փոքր վերարտահանում։ Այս մտքի հեղինակը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, ով ասուլիսով ամփոփում է տարին:
«Մեր աշխատանքի մեջ մեր ֆոկուսը հիմնականում տեղական մշակող արդյունաբերության զարգացումն է։ Այո, կա ռիսկ։ Մենք ապրում ենք բարդ սանկցիոն միջավայրում, և Կառավարությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանում աշխատող ընկերությունները հեռու մնան կամ չընկնեն երկրորդային սանկցիաների տակ»,- ասաց Քերոբյանը։
«Էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է տարբեր ընկերությունների հետ, օրինակ՝ 3300-ից ավելի ընկերություն օգտվել են մեր միայն մեկ ծրագրից, և 189 մլրդ դրամի նոր սարքեր և սարքավորումներ են ձեռք բերել, և դա ընդամենը մեր մեկ ծրագիրն է։ Բնականաբար, երբ մենք ստանում ենք առաջարկներ կամ փորձում ենք օգնել ինչ-որ ընկերություններին տարբեր հարցերում, ապա, եթե դրանց մի մասը ձախողում են, դա նորմալ է, աշխատանքային պրոցես է»,- ասաց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում