«Ապրելու երկիր» կուսակցությունը դեռ Երևանի քաղաքապետի իր թեկնածուն չունի

Երևանի ավագանու սպասվող ընտրությունների ժամկետների մասին հստակություն դեռ չկա, բայց քաղաքական ուժեր կան, որոնք նախատեսում են մասնակցել ընտրություններին։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս մասկացելու է և, ըստ մամուլի, կուսակցության առաջին համարը լինելու է Մանե Թանդիլյանը, սակայն ավելի ուշ տարածվեցին տեղեկություններ, որ կուսակցությունը գլխավորելու է ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը։
MediaHub.am-ը «Ապրելու երկիր» կուսակցությունից փորձեց հստակեցնել, արդյոք մամուլում շրջանառվող տեղեկությունները համապատասխանու՞մ են իրականությանը, սակայն պատասխանեցին, որ դեռ չեն ընտրել ավագանու ցանկը գլխավորող իրենց թեկնածուին։
MediaHub.am-ը փորձեց նաև կապ հաստատել Մանե Թանդիլյանի հետ, սակայն նա զանգերին չպատասխանեց։
Լիաննա Թորոսյան