Ո՞վ է վնասազերծված տղամարդը

Mediahub-ը պարզել է, թե ով է քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց վնասազերծված տղամարդը, որը նռնակով զինված մտել էր ոստիկանության շենք:
Նա Ստեփան Հովակիմյանն է քաղաք Աբովյանից: Մեզ ասացին, որ վերջինս կապ ունի «Սասնա ծռեր» խմբավորման հետ, որոնք 2016 թվականին դարձյալ զինված հարձակում էին գործել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա և գրավել շենքը: Ստեփան Հովակիմյանի «Սասնա ծռերի» հետ կապ ունենալու մասին է վկայում նաև նրա ֆեյսբուքյան էջի ետնանկարը, որում երևում են ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներից երեքի նկարը` վրան «Ազատություն ապստամբներին» գրությամբ:
Նշենք, որ մենք ուսումնասիրելով Հովակիմյանի էջը, գտել ենք նաև մի տեսանյութ, որտեղ ինքը հայտարարում է, որ «Սասնա ծուռ» է:
«Ես «Սասնա ծուռ» եմ, պատերազմների մասնակից»,- նշում է նա:
Տեսանյութը` այստեղ
Վահե Մակարյան