ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պատերազմից տուժած կանանց համար քննարկում էր կազմակերպել

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում պատերազմից տուժած կանանց համար քննարկում էր կազմակերպել

ԵՄ Քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) մանդատի կարևոր մասն է ակտիվ դեր խաղալ հակամարտություններից տուժած մարդկանց, այդ թվում՝ կանանց իրավունքների պաշտպանության գործում: Այդ մասին ասվում է դիտորդական առաքելության թվիթերյան(X) հաղորդագրության մեջ։ 

Այսօր Կանանց իրավունքների կենտրոնի հետ համատեղ հակամարտությունից տուժած կանանց համար ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կազմակերպել էր «Կանայք՝ Հայաստանի անվտանգության օրակարգում» խորագրով քննարկում։

Ըստ հաղորդագրության՝ մասնակցում էին հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։