«Երկիր-ամրոցը կառուցվելու է». ՈՄԱ-ն հայտարարություն է տարածել

«Երկիր-ամրոցը կառուցվելու է». ՈՄԱ-ն հայտարարություն է տարածել

«Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել․

«Տեղեկատվական դաշտում շաբաթը բավականին թեժ անցավ:

ՈՄԱ-ի և, մասնավորապես, «Գմբեթ-2»-ի դեմ արշավը նոր ուղղություններ և նրբերանգներ ստացավ:

Ի հայտ եկան նոր կատարողներ «նոր» ասելիքներով ու ճշտող հարցերով, թե բա «քանի գմբեթ եք սարքել»,«մենք մասնագետներին հարցրել ենք, ասել են դա սթից բանա, փլվելու ա» ու նաև շաբաթվա զվարճալի բացահայտումն էր այն, որ պարզվեց՝ իրենց ամենագետ վերլուծաբան հռչակած որոշ անձանց ընկալմամբ գմբեթը հակաօդային պաշտպանության միջոց է:

Ամփոփելով այս աշխույժ շաբաթը ՈՄԱ Արարատի կողմից՝ մեր հետևորդներին համապատասխան տեղեկատվությամբ զինելու համար ասենք՝

Սարքվել է ուղիղ էնքան հատ գմբեթ, քանի հատ իր աչքով կարողացել է հաշվել հակառակորդը… ու դրանից մի ահագին էլ ավել:

Հատուկ «վերլուծաբանների» ու «մասնագետների» համար. Գմբեթը հակաօդային պաշտպանության միջոց չէ, այլ ամրացված փայտահողային կրակակետ է, որը պաշտպանում է զինվորին նաև օդից եկող հարվածներից՝ արկեր, անօդաչուներ:

Էլի հատուկ «վերլուծաբանների» ու «մասնագետների» համար. Գմբեթը փորձարկված է ու պաշտպանում է տարբեր տրամաչափի կրակոցներից և պայթուններից: Համենայն դեպս մարտական գործողությունների ժամանակ, ով չի վստահում, անշուշտ կարող է չմտնել մոտակայքում գտնվող գմբեթի մեջ:

Երկիր-ամրոցը կառուցվելու է, ազգն էլ դառնալու է բանակ՝ ի հեճուկս թշնամիների: