Մասնագետը պատմել է կարտոֆիլով ու հացով միս ուտելու հետեւանքների մասին

Հացով կամ կարտոֆիլով միսը ամենադժվար մարսվող սննդամթերքներից մեկն է: Զգուշացրել է սննդաբան Աննա Պեդորիչը Lenta.ru-ի հետ զրույցում։
Նա նշել է աղեստամոքսային տրակտի համար ոչ այնքան օգտակար ուտեստների մի քանի այլ համակցություններ։
Դիետոլոգը զգուշացրել է, որ ալկոհոլի համակարգված օգտագործումը, աշխատանքի ընդմիջումների ժամանակ խորտիկները և ընդհանրապես վատ սնվելը վատթարացնում են աղիքային միկրոֆլորան և նվազեցնում օժանդակ ֆերմենտների քանակը։ Սա հանգեցնում է աղեստամոքսային տրակտի համար բացասական հետեւանքների։
Մասնագետը նաեւ խորհուրդ է տվել զգույշ լինել կարտոֆիլով կամ հացով միս ուտելիս։ Ըստ նրա՝ սպիտակուցները պարզ ածխաջրերի հետ համատեղ կարող են փքվածություն առաջացնել և մեծացնել գազերի առաջացումը։
«Նույն մարսողական խնդիրները և աղիներում խմորումներն են առաջացնում մրգերի ավելացումով կաթնամթերքը»,- ասել է մասնագետը։
«Դանդաղ մարսողություն և անհանգստություն կարող են առաջացնել թթու մրգերը՝ օսլայի բարձր պարունակությամբ մթերքների հետ համատեղ, ուստի նախաճաշին նարինջով շիլան չի բերում օրվա լավ սկիզբը»,- ընդգծել է Աննա Պեդորիչը։
Դիետոլոգը որպես այլ անհաջող սննդի համակցություններ ներառել է բեկոնով ձուն, սնկով հավն ու ցանկացած աղանդերի հետ ալկոհոլ:
Մասնագետի խոսքով՝ եթե կերած սննդամթերքի համակցումը դժվար է եղել մարսելու համար, ապա մարդու մոտ կարող են հայտնվել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են փքվածությունը, ծանրությունը, գազերը, այրոցը և սրտխառնոցը: «Երբ այս ախտանիշներն ի հայտ են գալիս, չափազանց կարևոր է ջուր խմել՝ մարսողությունն արագացնելու և տոքսինները վերացնելու համար: Բացի այդ, կան հատուկ ֆերմենտներ, որոնք օգնում են քայքայել բարդ միացությունները. դրանք հիանալի կերպով լրացվում են նախաբիոտիկներով ու պրոբիոտիկներով, որոնք ուղղված են աղիների միկրոֆլորայի վերականգնմանը»,- խորհուրդ է տվել նա:
Բացի այդ, դիետոլոգը խորհուրդ է տվել այս ախտանիշների համար ընդունել սննդային հավելումներ՝ մարսողական ֆերմենտների համալիրով և բաղադրության մեջ A և D վիտամիններով։