Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ է դնում ժողովրդի ընտրությունը

Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ է դնում ժողովրդի ընտրությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով հերթական էպատաժային ու մանիպուլյատիվ հայտարարությունն է արել։

Ի՞նչ է ասել Քոչարյանը

«Քննիչ հանձնաժողով պետք է հրավիրվեն նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Ընդդիմություն չեմ տեսնում,  ռևանշի ձգտող ուժեր են, որոնք փորձ են անում իրենց ունեցվածքի պաշտպանության խնդիրը լուծել»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՔՊ-ական պատգամավորը։

Մանիպուլյատորը

Անդրանիկ Քոչարյանը շատ վտանգավոր հայտարարություն է արել՝ մանիպուլյատիվ բաղադրիչով։

Այսօր ընդդիմադիր պայքարի ավանգարդում ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն են՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ Նրանք նույնքան լեգիտիմ են, որքան՝ իշխանությունները, որովհետև ձևավորվել են հասարակության քվեի արդյունքում։ Խորհրդարանական ընդդիմությունը ռևանշիստական չի համարվում նույնիսկ ամենաավտորիտար երկրներում, որովհետև համարվում է՝ ընդդիմությունն իշխանության մաս է՝ իր պատասխանատվությամբ ու օրենքով սահմանված իրավունքներով։

Անդրանիկ Քոչարյանն, անշուշտ, այս ճշմարտությունը գիտի, սակայն գերադասել է դառնալ իշխանության «սազանդար»՝ դրանից բխող տխուր հետևանքներով։