Վահան Քերոբյանի «լաստանավային» տնտեսությունը

Վահան Քերոբյանի «լաստանավային» տնտեսությունը

Լաստանավի ձեռքբերման գործընթացը շարունակվում է, ամենօրյա շփումների մեջ ենք վրացի, Փոթիի նավահանգստի գործընկերների հետ, վերջին դետալներն են ճշտվում։ Հույս ունենք՝ հարցը կլուծվի, և մենք վերջապես կաշխատացնենք լաստանավը: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բուռն ֆանտազիա ունեցող, լավատես ՔՊ-ական էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տնտեսության մեջ Փաշինյանի խոստացված միլիարդավոր դոլարի ներդրումները ներգրավվելու փոխարեն փորձում է լուծել մեկ լաստանավի խնդիրը: Վրաստանն ու Թուրքիան տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդրել Վրաստանում, լրջագույն լոգիստիկ ծրագրեր են կյանքի կոչել Վրաստանի հետ, իսկ ՔՊ-ականները չեն կարողանում կարգավորել Վերին Լարսում հերթերն ու կուտակումներ:

Քերոբյանին պետք է հարցնել՝ ինչ պետք է արտահանի Փաշինյանի և թիմի պատճառով ամեն օր աղքատացող հայկական տնտեսությունը: Լուրջ տրանսպորտային, էներգետիկ և այլ ծրագրեր Քերոբյանն ու թիմը չեն կարողանում կյանքի կոչել՝ դրա փոխարեն փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մանր խնդիրների վրա՝ փողոցային առևտրի կարգավորում և տարբեր անիմաստ տնտեսական ֆորումներ և կլոր սեղաններ:

Քերոբյանին պետք է հուշել, որ լավատեսությամբ տնտեսություն չեն կառուցում՝ պետք է ներգրավել ներդրումներ, բացել աշխատատեղ և կանխել աղետալի արտագաղթը, որը ՔՊ-ի օրոք ռեկորդներ է սահմանում:

Վահրամ Բագրատյան