Փաշինյանն ընդունել է ԳԴՀ արտաքին հետախուզության ծառայության նախագահին․ ի՞նչ են քննարկել, ովքե՞ր են մասնակցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին: Հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: