Սյունյաց թեմի առաջնորդը տրամադրություն չունի

Ես ժամանակ չունեմ, ոչ էլ տրամադրություն։ Ահա այսպես MediaHub-ի հարցերին արձագանքեց Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։
Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե ի՞նչ է անում Սյունիքի թեմը Արցախից բռնի տեղահանվածների համար, որոնք մի քանի օր է ժամանում են Սյունիք՝ Կոռնիձոր, արդյոք թեմը կարող է ապաստան տրամադրել տուն-տեղ կորցրած արցախցիներին, եթե այո, ապա քանի ընտանիք կարող է եկեղեցին ընդունել... Սակայն Տեր Մակարը տրամադրություն չուներ:
Վերջում էլ ուղղորդեց դիմել Մայր Աթոռին:
Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության, որը քիչ առաջ տրամադրեց Նիկոլ Փաշինյանի խոսնակը, Արցախից բռնի տեղահանվել է 47 115 մարդ:
Մարիաննա Արամյան