Սուրեն Աղաջանյանը և Գասպար Տերտերյանը կպայքարեն ոսկե, Ռուբեն Գևորգյանը՝ բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Սուրեն Աղաջանյանը և Գասպար Տերտերյանը կպայքարեն ոսկե, Ռուբեն Գևորգյանը՝ բրոնզե մեդալի համար (տեսանյութ)

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Սուրեն Աղաջանյանը եւ Գասպարր Տերտերյանը դուրս են եկել եզրափակիչ, Ռուբեն Գեւորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիրլան Դուիշենալիեւին եւ օգոստոսի 20-ին կպայքարի ոսկե մեդալի համար:

2022 թվականի աշխարհի արծաթե մեդալակիրը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Գորկա Գրացիա Գարիջոյին, 1/8 եզրափակիչում 6:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Իլիկ Գուրբանովին, քառորդ եզրափակիչում էլ 9:0 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրեվանիձեի նկատմամբ:

67 կգ քաշային Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում 5:2 հաշվով պարտության է մատնել ֆին Նեստորի Քեյլ Միքայել Մաննիլային:

Մ-17 աշխարհի ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել է Շվեցարիայի ներկայացուցիչ Սայա Ռոբինբ Բրուներին, 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով առավելության է հասել էստոնացի Արթուր Ջեմերջեեւի նկատմամբ, իկս քառորդ եզրափակիչում 5:3 հաշվով հաղթել է լեհ Արսլանբեկ Սալիմովին:

82 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանը կիսաեզրափակիչում 0:4 հաշվով Իրանի ներկայացուցիչ Յասին Ալի Յազդիին:

Գեւորգյանը մեկնարկային գոտեմարտում 5:2 հաշվով հաղթել էր հունգարացի Միկլոս Կիրալիազին, 1/8 եզրափակիչում 11:3 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել բուլղարացի Անդրեյ Տոմով Աթանասովի նկատմամբ, քառորզ եզրափակիչում 6:1 հաշվով պարտության էր մատնել սերբ Բրանկո Դուկիչին:

Օգոստոսի 19-ին մրցագորգ դուրս եկած Հայաստանի վերջին ներկայացուցիչ 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը պարտվել է քառորդ եզրափակիչում: Հայաստանի ներկայացուցիչը 1:3 հաշվով զիջել է Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին: Որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել է ղրղզ Սամագան Օրմոնովին, 1/8 եզրափակիչում 7:0 հաշվով պարտության է մատնել ղազախ Նուրթազ Կիդիրբային:

Քիչ անց բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի երիտասարդների աշխարհի 2022 թվականի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ), որը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Վյաթ Ջոն Վոյկերի հետ, փոխանցում է news.am sport-ը։