Երիտասարդական ԱԱ. Վիգեն Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Երիտասարդական ԱԱ. Վիգեն Նազարյանը՝ բրոնզե մեդալակիր

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Վիգեն Նազարյանը նվաճեց բրոնզե մեդալ, հայտնում է news.am-ը:

2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Վյաթ Ջոն Վոյկերի հետ եւ 7:0 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ:

Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Դաիսեյ Իոսեին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով առավելության էր հասել ղազախ Նուրասիլ Ամանալիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության էր հասել չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Անդրեասյանի նկակտմամբ: Կիսաեզրափակիչում Նազարյանը պարտվել էր Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազ Ալի Չուբանիին (1:1):

Օգոստոսի 20-ին աշխարհի առաջնության չեմպիոնության համար կպայքարեն Սուրեն Աղաջանյանը (60 կգ) եւ Գասպար Տերտերյանը (67 կգ):

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալը կվիճարկի Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ:

Մ-17 աշխարհի ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեին Ֆաթիհ Ալամելդինի հետ:

82 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: