Արտակարգ դեպք՝ Մասիսում. հատուկ փրկարարները քնեցրել են քաղաքացուն վնաuած շանը

Արտակարգ դեպք՝ Մասիսում. հատուկ փրկարարները քնեցրել են քաղաքացուն վնաuած շանը

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:

Փրկարարները գրեթե 1 ժամ չէին կարողանում վնասազերծել շանը, ինչից հետո որոշեցին քնեցնել, ինչը փրկարարները բարեհաջող կատարեցին, որից հետո շանը տեղափոխեցին անվտանգ վայր:

Մասիսի բժշկական կենտրոն են մեկնել ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանն ու հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը, ովքեր պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 60–ամյա Վոլոդյա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն: