Խոշոր վթար` Մասիսում. բախվել են «Mercedes»-ն ու «Jeep»-ը, վիրավnր կա

Խոշոր վթար` Մասիսում. բախվել են «Mercedes»-ն ու «Jeep»-ը, վիրավnր կա

Այսօր՝ հունիսի 29-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին, որ նշված փողոցում, որը Մասիս քաղաքի ամենաբանուկներից է, արագաչափերը հանելուց հետո շատացել է ավտովթարների թիվը, ու դա պետք է մտահոգի պատկան մարմիններին: