Արհեստական ինտելեկտը հաջորդ տարի կգերազանցի մարդուն. Իլոն Մասկ

Ձեռնարկատեր Իլոն Մասկի խոսքով՝ արհեստական ինտելեկտը հաջորդ տարվա վերջում կգերազանցի մարդու ինտելեկտը՝ բավարար էլեկտրաէներգիա և տեխնիկայի առկայության դեպքում։ Այս մասին Մասկը խոսել է ապրիլի 8-ի երեկոյան Նորվեգիայի սուվերեն հարստության հիմնադրամի գործադիր տնօրեն Նիկոլայ Տանգենի հետ հարցազրույցի ժամանակ։
«Ես հավատում եմ, որ մենք կունենանք ԱԲ [արհեստական բանականություն], որն ավելի խելացի է, քան ցանկացած մարդ, հավանաբար մինչև հաջորդ տարվա վերջ»,- նշել է Մասկը:
Հինգ տարվա ընթացքում AI-ի հնարավորությունները կգերազանցեն ողջ մարդկության հնարավորություններին։
Միլիարդատերը նկատի է ունեցել արհեստական ընդհանուր ինտելեկտը (AGI), այսինքն՝ արհեստական ինտելեկտի համակարգ, որն ունի ինքնավար տիրապետում, ինքնագիտակցության բավարար աստիճան ու նոր հմտություններ սովորելու կարողություն։
Մասկը նշել է, որ այս դեպքում նա նկատի ունի ոչ թե «լրիվ» AGI, այլ այն, որը պարզապես «խելացի է, քան ցանկացած ամենախելացի մարդ»: Անցյալ տարի նա կանխատեսել էր «լիարժեք» AGI մինչև 2029 թվականը։
Մասկը նաև ասել է, որ մինչ այժմ տեխնոլոգիաների զարգացումը դանդաղել է անհրաժեշտ միկրոչիպերի, հատկապես Nvidia չիպերի բացակայությամբ, որոնք բացարձակապես անհրաժեշտ են արհեստական ինտելեկտի շահագործման և ուսուցման համար։ Մեկ այլ սահմանափակող գործոն էր էլեկտրական ցանցի սահմանափակ հզորությունը: Սակայն վերջերս այդ սահմանափակումները սկսում են թուլանալ, և մեկ-երկու տարվա ընթացքում ամենալուրջ խնդիրը լինելու է էլեկտրաէներգիայի հնարավոր սակավությունը։