Գլոբան ամանորյա կանխատեսում է արել կենդանակերպի բոլոր նշանների համար

Աստղագուշակ, գրող և հրապարակախոս Պավել Գլոբան կանխատեսում է արել Ամանորի գիշերվա համար։ Ի՞նչ է խոստանում 2023 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ի գիշերը կենդանակերպի նշաններին:
Կրակի եռանկյուն՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր
Կրակի նշանները ինչ-որ կերպ կապված են 2024 թվականի խորհրդանիշի՝ Կանաչ փայտյա վիշապի հետ։ Վիշապը Խոյին, Առյուծին և Աղեղնավորին անմոռանալի գիշեր կպարգևի. դեկտեմբերի 31-ին նշանները հնարավորինս կմոտենան իրենց նվիրական երազանքների իրականացմանը։
Օդային եռյակ՝ Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս
Նրանք վերջապես կկարողանան բաց թողնել անցյալը և կսկսեն ապրել նոր կյանքով: Դեկտեմբերի 31-ին ինչ-որ բան կկտտացնի ներսում, և նրանք կհասկանան, որ այլևս չեն կարող այսպես ապրել։ Օդային նշանները կմտնեն 2024 թվական՝ իրենց կյանքը փոխելու վճռականությամբ:
Երկրի եռյակ՝ Ցուլ, Կույս, Այծեղջյուր
Ամանորի գիշերը երկրային նշանները կստանան մոռացված հին ընկերների աջակցությունը և ուշադրությունը։ Դեկտեմբերի 31-ին նրանք կվերամիավորվեն մի մարդու հետ, ով հսկայական ազդեցություն ունի իրենց վրա և աներևակայելի կարևոր է։ Տարիները ձեզ բաժանել են, բայց Վիշապը կվերականգնի խզված կապերը։
Ջրային Եռանկյուն՝ Խեցգետին, Կարիճ, Ձկներ
Ջրի նշանները կարող են իրենց երջանկությունը գտնել Ամանորի գիշերը։ Ամանորյա տոնակատարությունը նրանց կմիավորի մի մարդու հետ, ում հետ ծանոթությունը ճակատագրական կդառնա։ Պատահական հանդիպումը կվերածվի ուժեղ, երջանիկ միության: