Wildberries-ն ավելացնում է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքի միջնորդավճարը. մանրամասներ

Wildberries-ն ավելացնում է կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքի միջնորդավճարը. մանրամասներ

Wildberries առցանց շուկան նախատեսում է հունվարի 8-ից բարձրացնել կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա վաճառողների համար սահմանված միջնորդավճարները:

РБК-ն հայտնել է, որը աճը միջինը կկազմի 5 տոկոսային կետ և կսահմանվի 10-23%:

Չեն փոխվի այնպիսի ապրանքների գները, ինչպիսիք են ականջակալները, պրոյեկտորները, էլեկտրական սկուտերները և լիցքավորիչները: Մոնիտորների, տեսախցիկների, խաղային վահանակների գները կբարձրանան 2 տոկոսային կետով։ 7 տոկոսային կետով կավելանա պրոցեսորների միջնորդավճարը 5 տոկոսային կետից կդառնա 12%, իսկ խելացի ժամացույցների դեպքում այն կավելանա 10 տոկոսային կետով՝ 5-ից 15%:

iCover-ի մարքեթինգի տնօրեն Վադիմ Դեգտյարևը պարզաբանել է, որ փոշեկուլների և էլեկտրական սափրիչների միջնորդավճարը կավելանա 5 տոկոսային կետով՝ հասնելով 15%-ի։

Ըստ նրա՝ հարթակը «միջնորդավճարներն իրոք համապատասխանեցնում է շուկայական միջինի հետ»:

Wildberries-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ 2023-ին ընկերությունը երկու անգամ (մայիսին և սեպտեմբերին) նվազեցրել է էլեկտրոնիկայի միջնորդավճարները, ինչը նպաստել է վաճառողների եկամուտների ավելացմանը։ Միջնորդավճարները փոխհատուցում են էլեկտրոնիկայի փոխադրման, պահպանման և անվտանգության հատուկ պահանջների հետ կապված ռիսկերը:

Tinkoff eCommerce-ի տնօրեն Իլյա Կրետովը կարծիքով՝ էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի վաճառողները կարող են միջնորդավճարի մի մասը ներառել սպառողների համար ապրանքների վերջնական գներում: Սակայն նա նաև կանխատեսել է, որ թանկացումները կիրականացվեն զգուշորեն, որպեսզի չվախեցնեն գնորդներին։

Ըստ նրա՝ միջնորդավճարների ավելացման պատճառը կարող է լինել չինական արտադրողների մուտքը Wildberries. էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի կատեգորիաները հիմնականում բաղկացած են չինական ընկերությունների արտադրանքներից: