Աշտարակի կամրջի մոտ բախվել են BMW-ն ու 06-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխա

Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում, բախվել են BMW և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ երեխա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրջեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: 06-ը կողաշրջել են և նոր կարողացել են երեխային դուրս բերել ավտոմեքենայի տակից:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ կայքում: