Արցախը շարունակելու է անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյան

Արցախը շարունակելու է անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ինքնորոշման իրավունքը․ Արայիկ Հարությունյան

Ապրիլի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱՀ ԱԺ –ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում:

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր: