Շինարարական պրորաբային կուլտուրան մեր մոտ նստած ա․ Փաշինյան
Մենք որոշում կայացրեցինք, որ ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքներին սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք։ Երբ մյուս համայնքներում ծրագիրը կառավարության կողմից ֆինանսավորում է, օրինակ, 50%-ով, ազգային փոքրամասնություններ ներկայացնող համայնքներում կհամաֆինանսավորվի որոշակի գործակցով ավել։ Այս մասին 2024թ. Կառավարության առաջին նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա երևում է, որ շեղում կա համայնքների մեջ, և պատկերացրեք, մի քանի տարի հետո ինչ է լինելու։ Այդ հայացքը կարող է ասել, որ Կառավարությունը խտրական քաղաքականություն է վարում և բացի նրանից, որ Կառավարությանը բան կասեն, հենց համայնքի համար է պրոբլեմ։ Շինարարական պրորաբային կուլտուրան մեր մոտ նստած ա»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում