Դոկտորները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն, աշխատավարձը բարձրացվել է․ Փաշինյան
Անհրաժեշտ է, որ մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը։ Փոփոխություններ ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրմամբ, հավելավճարի չափը պահպանելով նույնը: Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որ ունեն գիտական աստիճան և ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Այս մասին 2024 թվականին Կառավարության առաջին նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս որոշմամբ մենք ասում ենք, որ հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում