Ոչինչ էլ չեմ սպասում. ավելի շուտ ես կդատվեմ չդանակահարվելու համար․ Չախոյան

Ոչինչ էլ չեմ սպասում. ավելի շուտ ես կդատվեմ չդանակահարվելու համար․ Չախոյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին երեկոյան երեք երիտասարդներ իր շենքի շքամուտքի մոտ հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա։ Նրանցից մեկը եղել է դանակով զինված: Բարեբախտաբար, Չախոյանը չի տուժել, ավելին՝ իր վրա հարձակված երեք անձանցից մեկին բռնել և հանձնել է իրավապահներին։

MediaHub-ի հետ զրույցում Չախոյանը հայտնեց, որ այժմ ցավեր ունի։

«Այս տարօրինակ երկրում կդատվեմ չդանակահարվելու կամ ինքնապաշտպանվելու համար»,- ասաց Տիգրան Ավինյանին և Նիկոլ Փաշինյանին մշտապես քննադատող գործիչը։

Հարձակումը նա կապում է իր կողմից պարբերաբար բարձրաձայնվող անորակ շինարարական աշխատանքների մասին հաղորդումներով: Ասում է՝ հնարավոր է, որ խոշոր բիզնեսի՝ շինարարական աշխատանքների տենդերների «պոչին կանգնելու» պատճառով են հարձակվել իր վրա։ 

Իսկ ի՞նչ է սպասում իրավապահներից.

«Քննությունից ոչինչ չեմ սպասում, ով հարձակվել է՝  իրեն կազատեն։ Հաստատ բաց կթողնեն»,- ասաց Չախոյանը։

Նշենք, որ Չախոյանը հատկապես աչքի է ընկնում Երևանի քաղաքապետարանի՝ հատկապես շինարարական և բարեկարգման ոլորտներում առկա աշխատանքային թերությունները շարունակաբար բացահայտելով: 

Մարիաննա Արամյան