Փաշինյանի տարօրինակ հայտարարությունը 

Փաշինյանի տարօրինակ հայտարարությունը 

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց այս տարվա փետրվարին, ինչից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Վրաստանի նախորդ վարչապետ Ղարիբաշվիլիի կողմից ստորագրվել էր ռազմավարական համագործակցության հռչակագիր։

Երեկ Վրաստանի նորընտիր վարչապետը Հայաստանում էր, ու դատելով Փաշինյանի և Կոբախիձեի հայտարարություններից` ռազմավարական համագործակցությունը դեռևս կարգախոսների, բաժակաճառերի մակարդակում է:

Ավելին, երեկ Փաշինյանը համատեղ ճեպազրույցի ժամանակ մի հայտարարություն է արել, որն ավելի շատ հարցեր է ծնում: «Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,- ասել է նա:

Հայաստանն ու Վրաստանը բարեկամական երկրներ են, ու ենթադրվում է, որ երկու երկրների միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը պետք է խնդիրներ չստեղծի: Թե՞ սխալվում ենք, համենայնդեպս, Փաշինյանը երեկ այդպիսի տպավորություն է թողել:

Երբ նա Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման մասին խոսում է ռազմավարական համագործակցության համատեքստում, տպավորություն է ստեղծում, թե Թբիլիսիում Հայաստանից ինչ-որ գին են պահանջում՝ բարձր որակի հարաբերությունների համար:

Վահրամ Բագրատյան