Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր, հեչել, թե չի գալիս․ Վահե Դոխոյան

Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր, հեչել, թե չի գալիս․ Վահե Դոխոյան

Նիկոլը այսօր գալիս է Վանաձոր։ Հեչել, թե չի գալիս, բայց էտ ինչ աղմուկ ու աղաղակ են բարձրացրել պարեկները։ Հարակից շենքերի բնակիչները սարսափած նայում էին։ Էրեխեքիս դպրոց էի տանում, 6-րդ դպրոցի մոտ կայանեցի, որ էրեխեքս իջնեն մեքենայից, 7-8 պարեկի մեքնեա աղմուկով հրահանգում են, թե մեքենադ հանի, ասում եմ` հա, մեկ վարկյան, էրեխեքս իջնեն մեքենայից, ու շարժվում եմ, գրել է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

Պարեկներից մեկին հարցնում եմ, ասում եմ՝ Նիկո՞լն ա գալիս, ասում ա՝ հա, ասում եմ՝ բա էնպես աղմուկ եք հանել, էնպիսի օպերացիա եք իրականացնում, ինձ թվաց՝ ռումբ ա տեղադրված, այ ձեր տունը շինվի, պարեկներից մեկը ասեց.

-ապեր ռումբ ա, բա ինչ ա, քշի, մեզ էլ չի հաճելի։

Վեջերս լսած ամենաազնիվ խոսքն էր։

Ռումբա, բա ինչ ա....