Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ Սին կարող է այցելել ԱՄՆ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարող է այցելել ԱՄՆ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ խոսել է Սի Ծինպինի հետ իր երդմնակալության արարողությունից հետո:

«Ի վերջո, նախագահ Սին կգա, բոլորը կգան», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

Սպիտակ տան ղեկավարը չի նշել այցի հնարավոր ժամկետները։

Սի Ծինպինը վերջին անգամ այցելել է Միացյալ Նահանգներ 2023 թվականի նոյեմբերին և հանդիպել ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի հետ Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Send