ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները խափանել են հազվագյուտ մետաղների մասին գործարքը, որը հնարավորություն կտար Վաշինգտոնին աջակցության դիմաց ստանալ հասանելիութուն օգտակար հանածոներին երկրում։
Թրամփը նաև ասել է, որ Զելենսկին լուրջ ջանքեր չի գործադրել ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Ուկրաինան կորցրել է 700,000 մարդ։ Նա Զելենսկիին անվանել է «անարդյունավետ առաջնորդ»։
«Կարծում եմ՝ Ուկրաինան պատերազմում կորցրել է 700 հազար մարդ։ Արբանյակների միջոցով մարտի դաշտում տեսնում ենք մարմիններ և մարմնի մասեր: Զելենսկին վատ գործ է անում, իր ժողովուրդը իզուր մահանում է։ Մենք հուսով ենք, որ շուտով կհայտարարվի հրադադարի մասին»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ ղեկավարը նաև ասել է, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները մեծ առաջընթաց են, և հաստատել է ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը։
Թրամփը նաև ասել է, որ Վաշինգտոնը միլիոնավոր դոլարներ է ծախսել ամբողջ աշխարհում ընտրություններին միջամտելու համար։ Նրա խոսքով՝ միայն Հնդկաստանում ընտրողների մասնակցության վրա ծախսվել է 21 մլն դոլար.
«Այս մասին մենք պետք է ասենք Հնդկաստանի կառավարությանը, քանի որ երբ մենք լսում ենք, որ Ռուսաստանը մոտ 2 դոլար է ծախսել մեր երկրում, դա մեծ բան է, չէ՞»: